Հրդեհ Գյումրի քաղաքում (թարմացված)

Հունվարի 16-ին, ժամը 02։16-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում գտնվող մթերային խանութում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի խանութի տանիքում (մոտ 110 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:10-ին, մարվել՝ 03:50-ին: Այրվել են երկրորդ հարկի առաստաղը՝ մասամբ և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ), ջերմահարվել՝ մոտ 20 քմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով