Հրդեհ Ղազար Փարպեցու փողոցում

Հունվարի 15-ին, ժամը 03։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղազար Փարպեցու փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում՝ կիսակառույց շինությունում, այրվում է կուտակած աղբ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։30-ին, մարվել՝ 05։49-ին։ Այրվել են կիսակառույց շինության փայտե առաստաղը (մոտ 40 քմ) և շինարարական աղբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով