Հրդեհ Ծովագյուղ գյուղի հարակից սարերում (թարմացված)

Հունվարի 24-ին, ժամը 15:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի հարակից սարերում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Իջևան ավտոճանապարհի 78-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում։
Հրդեհը մեկուսացվել է 17:10-ին, մարվել՝ 17:20-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով