Հրդեհ ավտոմեքենայում

Հունվարի 17-ին, ժամը 16:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:39-ին, մարվել` 16:53-ին: Այրվել է «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով