Հայտնաբերվել է վիրավոր քարարծիվ

 

Հունվարի 2-ին, ժամը 18:40-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի տներից մեկի մոտակայքում հայտնաբերվել է վիրավոր արծիվ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ահազանգը փոխանցվել է համապատասխան ծառայություններին և «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ:

Դեպքի վայր ժամանած հիմնադրամի աշխատակիցները պարզել են, որ վիրավոր թռչունը կարմիրգրքյան քարարծիվ է, որն ըստ նախնական զննության՝ ունի թևի հավանական հրազենային վնասվածք, հյուծված և ջրազրկված է։

Քարարծիվը տեղափոխվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի ժամանակավոր կացարան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ թռչունը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կողմից ընդգրկվել է Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով