Էս աղետալի իրավիճակում կա մի մեղավոր ու մի պատասխանատու՝ ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը․ թյուրքագետ

 

Հասկանո՞ւմ եք՝ 24 օր լիակատար շրջափակում է մեր երկրի մի մասում՝ մեր նման հայերի հանդեպ, որոնք չեն ուզում հանձնվել ու լքել իրենց տները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Էս աղետալի իրավիճակում կա մի մեղավոր ու մի պատասխանատու՝ ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ «Ոչ մի պետություն հայերի պաշտպանելու հանձնառության առաջնային մանդատ չունի, բացի ՀՀ դե-ֆակտո իշխանությունից։ Ոչ մեկ, բացի հայտնի անուններից, որոնք ավարտվում են «յան»-ով։

Ու եթե կարծում եք, որ «սա էլ կանցնի, կգնա», ասեմ, որ թուրք-ադրբեջանական քաղաքականությունը արցախահայության հանդեպ արածն անելու է բոլոր հայերին՝ հերթով ու շատ արագ։ Ու երբ նմանատիպ իրավիճակում հայտնվեն, օրինակ, Վայքի բնակիչները, ՀՀ դե-ֆակտո ղեկավարությունը էլի Թումանյան է մեջբերելու ու մտահոգություն հայտնելու։ Այլ բան չի անելու։

Այս տարի աղետալի կորուստներ են սպասվում։ Միակ փրկությունը ազգային իշխանության վերականգնում է»,-գրել է նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով