Դուք ոչ թե հակառուսական եք,այլ՝ պրոթուրքական․ Շարմազանով

 

Ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ ցանկացած սադրանք բխում է թուրք-ադրբեջանական շահերից։ Այս մասին Տելեգրամի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նման գործողություններն անթույլատրելի ու դատապարտելի են։

Դա ուղիղ հարված է նախ եւ առաջ ՀՀ անվտանգային շահերին։

Կրկնակի դատապարտելի է ռեժիմի պասերով խաղերը սրանց հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլ,ինչու՞ ձայն չես հանում։

Դուք էիք հայտարարում,որ «ամենից պրոռուսական իշխանություն եք»։

Դուք ոչ պրոռուսական եք,ոչ էլ առավել եւս ՝պրոհայկական։

Դուք պրոթուրքական ռեժիմ եք ու վերջ։

Վաղն Էրդողանին ու Ալիեւին պետք լինի,դուք ու ձեր «հաճախորդները» կդառնաք նորից «պրոռուսական»»,- գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով