ՃՏՊ Չարբախ թաղամասում. կա տուժած

Հունվարի 17-ին, ժամը 20:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարբախ թաղամասի «Կարմիր բլուր» գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան կամրջից ընկել է գերեզմանատան տարածք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1999 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել «Կարմիր բլուր» գերեզմանատան տարածքում. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով