Բախվել են բեռնատար ավտոմեքենաներ

Հունվարի 27-ին, ժամը 13:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1963 թ․) և «Howo» (վարորդ՝ Շ․ Օ․, ծնված 2001 թ․) մակնիշների բեռնատար ավտոմեքենաները: «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից առկա է եղել վառելիքի արտահոսք, ինչը դադարեցվել է տեղի ուժերով։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով