Այսօր իր գործունեությունն է դադարեցնում «Կալանք տվող դատարանը». Ալեքսանդր Կոչուբաև

 

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսօր իր գործունեությունն է դադարեցնում «Կալանք տվող դատարանը»: Դատաիրվական հերթական ռեֆորմի բարեհաջող տապալումից հետո կայացվեց դատաիրավական այս մուտացիան վերացնելու քաղաքական որոշում: Այս դատարանի գործունեութունը որակում եմ խայտառակ ցածր որակի: Տեսանք ամեն ինչ այստեղ. ակնհատ ապօրինի կալանքներ, դրանց երկարացումներ, ծայրահեղ ցածր ստանդարտի կիրառմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլատրում, կալանքի ֆետիշ, կալանքի մերժման նորմի ինստիտուցիոնալ մոռացություն, քաղաքական գործերով հպատակություն և իրավական բազմաթիվ արատներ: Ամենացավալին այս պատմության մեջ իրավունքի այլասերումն էր, դրա իջեցումը քաղաքական շրջանակների կամքի մակարդակին: Այս դատարանի գործունեությունը այնքան խորը գաղափարական վակում է առաջացրել, որ դրա հետևանքները տևական ժամանակ բարդ է լիենլու հաղթահարել: Այս ամենի հետ մեկտեղ ինձ այդքան էլ չի ուրախացնում կալանքատուների դատարանի փակումը, քանի որ սա մեզ վերադարձնում է մացոաբանության տիրույթ: Չմոռանանք, որ «սվորական դատարաններում» կան մնացականմարտիրոսյաններ, ովքեր կալանքատվության ասպետներն են:

Հ.գ. Հայցում եմ բոլոր բարեխիղճ դատավորների ներողամտությունը, խոսքս վերաբերում է համակարգային խնդիրներին և որևէ ձևով չի արժեզրկում Դատավորի կարգավիճակի համար մարտնչող անհատների վաստակը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով