Այսօր Արցախում բլոկադա է․ այն ոչնչով չի տարբերվում Հիտլերի՝ Լենինգրադի բլոկադայից․ քաղաքագետ

 

Միջազգային հանրությունը ցանկանում է, որ Եվրոպայի խնդիրները լինեն աշխարհի խնդիրներ, բայց աշխարհի խնդիրները չլինեն իր խնդիրները: Այսօր Արցախում բլոկադա է: Այն ոչնչով չի տարբերվում Հիտլերի՝ Լենինգրադի բլոկադայից, սակայն այն միջազգային հանրությանը հետաքրքիր խնդիր չէ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ «Գործող աշխարհակարգը ճաքեր է տվել, սակայն դեռ չի փլուզվել: Նոր աշխարհակարգը սաղմնային փուլում է, սակայն դեռ չի շտապում ծնվել: Այսինք՝ աշխարհակարգը դե ֆակտո փոխվել է, սակայն դե յուրե դեռևս գոյություն ունի երկրորդ աշխարհամարտի և ԽՍՀՄ փլուզման արդյունքում ստեզծված իրավակարգը: Միջազգային իրավունքի այնպիսի հիմնասյուներ ինչպիսիք են ՄԱԿ կանոնադրությունը, միջազգային դատարանը, հելսինկյան եզրափակիչ ակտը, ԵԱՀԿ-ն և այլն, սկսել են բխել միջազգային քաղաքականությունից, այլ ոչ թե դրա հիմքերն են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս տրանֆորմացիաների արդյունքում միջազգային գլոբալ ինստիտուտները՝ ինչպիսիք են ՄԱԿ-ը, առևտրի և առողջապահության համաշխարհային կազմակերպությունները, հայտնվել են ճգնաժամի մեջ: Ընդարմացման մեջ (ступор) են հայտնվել այնպիսի կառույցներ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, ՀԱՊԿ-ը, ֆորմալ և ոչ ֆորմալ տասնյակ դաշինքները:

Միջազգային հանրությունը ցանկանում է, որ Եվրոպայի խնդիրները լինեն աշխարհի խնդիրներ, բայց աշխարհի խնդիրները չլինեն իր խնդիրները: Այսօր Արցախում բլոկադա է: Այն ոչնչով չի տարբերվում Հիտլերի՝ Լենինգրադի բլոկադայից, սակայն այն միջազգային հանրությանը հետաքրքիր խնդիր չէ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ «Գործող աշխարհակարգը ճաքեր է տվել, սակայն դեռ չի փլուզվել: Նոր աշխարհակարգը սաղմնային փուլում է, սակայն դեռ չի շտապում ծնվել: Այսինք՝ աշխարհակարգը դե ֆակտո փոխվել է, սակայն դե յուրե դեռևս գոյություն ունի երկրորդ աշխարհամարտի և ԽՍՀՄ փլուզման արդյունքում ստեզծված իրավակարգը: Միջազգային իրավունքի այնպիսի հիմնասյուներ ինչպիսիք են ՄԱԿ կանոնադրությունը, միջազգային դատարանը, հելսինկյան եզրափակիչ ակտը, ԵԱՀԿ-ն և այլն, սկսել են բխել միջազգային քաղաքականությունից, այլ ոչ թե դրա հիմքերն են:

Այս ամենի արդյունքում միջազգային հանրությունը (որը ավանդապես ընկալվել է որպես արևմտյան հանրություն կամ առաջադեմ աշխարհ) ցանկանում է, որ Եվրոպայի խնդիրները լինեն աշխարհի խնդիրներ, բայց աշխարհի խնդիրները չլինեն իր խնդիրները: Այսօր Արցախում բլոկադա է: Այն ոչնչով չի տարբերվում Հիտլերի՝ Լենինգրադի բլոկադայից: Սակայն այն միջազգային հանրությանը հետաքրքիր խնդիր չէ: Ինչու՞ եմ հեռու գնում, լոկալ հանրությանն էլ առանձնապես հետաքրքիր չէ…
«Բարի» գալուստ 2023 թվական»,-գրել է նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով