Այս շինծու գործի նպատակն է շեղել հանրության ուշադրությունը օրվա քաղաքական իշխանությունների հայրենադավ ծրագրերից. ՀՅԴ ԳՄ

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարությամբ.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Խստորեն դատապարտում ենք Քննչական կոմիտեի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով օգոստոսի 25-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Դաշնակցության անդամների և համակիրների բնակարաններում խուզարկությունների, ձերբակալությունների և հարցաքննությունների վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ տեղ գտած առերևույթ կեղծ տեղեկությունների և օրենքի խախտումների վերաբերյալ, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ այս շինծու գործի նպատակն է շեղել հանրության ուշադրությունը օրվա քաղաքական իշխանությունների հայրենադավ ծրագրերից, կասեցնել դրանց դեմ պայքարող անձանց և ուժերին:

Ոտնահարելով անմեղության կանխավարկածը, փորձելով քողարկել իր ապօրինությունները, քննչական կոմիտեն այս հաղորդագրությամբ փորձում է հանրության մոտ ստեղծել տպավորություն՝ թե իբր իրականացված խուզարկությունների արդյունքում «պարզվել է», որ հայրենադավ իշխանությունների դեմ պայքարող անձինք հավաքներին մասնակցել են նյութական շահադրդությամբ: Սա ոչ միայն անարգանք է հայրենիքի համար պայքարողների հասցեին, այլև ունի նպատակ՝ վարկաբեկելու այդ պայքարը, «Հայաստան դաշինքը», Դաշնակցությունը, ստեղծի «հիմքեր» նոր ձերբակալություններ և ակնհայտ ոչ իրավաչափ ձերբակալված անձանց նկատմամբ կալանավորումներ իրականացնելու համար:

Իրավապահ մարմինների կողմից իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումը նպատակ է հետապնդում կեղծ հիմքեր ստեղծել այս ապօրինի քրեական գործը շարունակելու, դատական ատյաններում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները «հիմնավորելու» նպատակ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակնհայտ քաղաքական հետապնդման այս ամոթալի վարքագծի փոխարեն քննչական կոմիտեն և դատախազությունը պարտավոր էին քրեական հետապնդում նախաձեռնել ապօրինի գաղտնալսման համար, այլ ոչ թե ապօրինիությունների միջոցով մաս դառնալ հայրենադավ ծրագրեր իրականացնմանը կամ անխնա օգտագործման գործիք դառնալ այդ ծրագրերը իրականացնողների ձեռքին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով