Այրվել է տնակ (թարմացված)

 

Հունվարի 12-ին, ժամը 10:32-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի երկաթգծի մոտակայքում այրվում է տնակ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիս քաղաքի Ռանչպարի խճուղում գտնվող տնակներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 12։53-ին։ Այրվել են տնակը՝ գույքով (մոտ 27 քմ) և հարակից շինության արտաքին պատը (մոտ 70 քմ):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով