Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին. բռնկված հրդեհի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ վարորդներն ու երկու մանկահասակ երեխա

 

2023թ. հունվարի 7-ին, ժամը 16.10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 62.5-րդ կիլոմետրին իրար են բախվել Մարտունի խոշորացված համայնքի Լիճք բնակավայրի բնակչի վարած “Վազ 21703” մակնիշի և նույն համայնքի Վարդենիկ բնակավայրի բնակչի կողմից վարած “Օպել” մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դրա հետևանքով առաջացած հրդեհից երկու ավտոմեքենաների վարորդները և բոլոր ուղևորները` ընդհանուր վեց անձ, այդ թվում երկու մանկահասակ երեխաներ, մահացել են։

Նշված ողբերգական դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզի քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Սկսվել է նախաքննություն»,- գրել է Աբրահամյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով