Աշտարակի խճուղում բախվել են ավտոմեքենաներ․կան տուժածներ

Հունվարի 28-ին, ժամը 17։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակի խճուղում՝ «Tesla Energy» խանութ-սրահի մոտակայքում, բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1996 թ․) և «Subaru Impreza» (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1979 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Մ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ա․ Վ․-ին մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է Ա․Մ․-ինը կայուն ծանր, Ա․ Վ․-ինը՝ միջին ծանրության։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով