Արդարադատության նախարարությունը 222 մլն դրամով 10 ավտոմեքենա է գնել . «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀ արդարադատության նախարարությունը 10 ավտոմեքենա է գնել, որոնց համար պետական միջոցներից ծախսել է 222 մլն 600 հազար դրամ կամ ավելի քան 542 հազար դոլար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարությունը պայմանագիրը կնքել է «Կարկոմավտո» ընկերության հետ եւ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար վճարել
է 22 մլն 260 հազար դրամ գումար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ այդ ավտոմեքենաները հատուկ նշանակության են՝ նախատեսված դատապարտյալների եւ կալանավորված անձանց տեղափոխման համար: Բացի այս, նշենք, որ այդ ավտոմեքենաները «Ֆորդ» մակնիշի են, նոր են՝ 2022 թվականի արտադրության, եւ չշահագործված: Մյուս կողմից՝ նկատենք, որ ՔԿՀ-ներում ավտոմեքենաների քանակի խնդիր կա. ՔԿՀ-ներում բանտարկյալներին ուղեկցող ավտոմեքենաներ քիչ են եղել, եւ մի դատապարտյալին դատարան տեղափոխելուց հետո մյուս դատապարտյալը ստիպված է լինում ժամերով սպասել ավտոմեքենային՝ իր դատական նիստին մասնակցելու համար:

Այդ ավտոմեքենաները զուրկ են տարրական պայմաններից. դատապարտյալի ինքնազգացողության վատթարացման ժամանակ պայմաններ չեն եղել, որպեսզի առաջին բուժօգնություն ցուցաբերվի: Եղել են դեպքեր, երբ դատապարտյալին դատարան տեղափոխելու ժամանակ մեքենան անսարք լինելու պատճառով խափանվել է:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով