Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում ձյուն է տեղում

 

Արցախում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Հանրապետության բոլոր շրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստեփանակերտ-Քռասնի-Ննգի, Խաչեն-Ցեխ ձոր հատվածներում, Մարտակերտ-Դրմբոն ավտոճանապարհին և Մարտունու շրջանում ձյան շերտի բարձրությունը 2-3սմ է, իսկ Շուշիի շրջանում` 5-6 սմ։

Միջշրջանային բոլոր ճանապարհահատվածներում կատարվում է ձյան մաքրման, անհրաժեշտության դեպքում` աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։

ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առաջիկա 4 օրերին հանրապետությունում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, ուստի վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով