Անկախության և Հայոց բանակին նվիրված տոն օրերին վիժվածքի կողմից գիլիոտինի վերածած ոստիկանությունը փակում է զոհվածների ծնողների մուտքը Եռաբլուր.Հակոբյան

«Ակունք» կենտրոնի տնօրեն  Ռուբեն  Հակոբյանը  ֆեյսբույան  իր  էջում գրում է. 
Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ
Մեր ազգի ու պետության ողբերգությունն է, երբ Անկախության և Հայոց բանակին նվիրված տոն օրերին վիժվածքի կողմից գիլիոտինի վերածած ոստիկանությունը փակում է զոհվածների ծնողների մուտքը Եռաբլուր, որպիսի զինվորներին գլխատած ու Հայոց բանակն արյունածոր վերքի վերածած դահիճն իր ոհմակով կարողանա ներխուժել սրբավայր…
Քո անպարտելիությունը տեսել ու միասին էինք, երբ ազատագրում էիր Արցախը և մեր հպարտության խարհրդանիշն էիր։ Եվ հավատում եմ, որ նորից կհառնես, երբ դահճապետն այլես հնարավորություն չի ունենա ներխուժելու սրբավայր։
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով