Ամանորյա ձևավորումից հետո բյուջեում փող չկա․ դաստիարակները պարգևավճար չեն ստացել․ «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 2022 թվականի տարեվերջին մանկապարտեզների դաստիարակներին եւ դայակներին տհաճ անակնկալ էր սպասվում: Բանն այն է, որ յուրաքանչյուր տարի դեկտեմբեր ամսին դաստիարակներն ու դայակները խորհրդանշական գումար էին ստանում որպես ամանորյա պարգեւավճար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին մանկապարտեզներից ահազանգեցին, որ այս տարի որեւէ գումար չեն ստացել եւ ավելին, տեղում ներքին խոսակցություններ են ծավալվել, թեպատճառը բյուջեի սուղ միջոցներն են, որն էլ ծախսվել է ամանորյա զարդարանքի, Եվրատեսիլ 2022 մրցույթի կազմակերպման հետ կապված հարցերի վրա եւ արդյունքում պարգեւավճարի համար գումար չի մնացել:

Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գեւորգյանը հաստատեց, որ այս տարի պարգեւավճարներ չեն եղել: Սակայն վերջինիս խոսքով, դա պարտադիր բնույթ չի կրել, հետեւաբար որեւէ զարմանալի բան չկա: Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալը նշեց. «Նման որոշում կայացվում է բյուջեի հնարավորոթյուններից ելնելով, այս տարի այդպիսի որոշում է կայացվել: Դա պարտադիր բնույթ չի կրում, օրենքի որեւէ նման պահանջ չկա»: Իհարկե, միշտ էլ բոլոր պարգևավճարները պարտադիր բնույթ չեն կրում, բայց դրաք տրվում են անհրաժեշտաբար՝ հատկապես ամանորին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով