Ադրբեջանը ընդլայնում է Արցախի դեմ կիրառվող հակամարդկային ճնշումների ցանկը, արցախցիներին կանգնեցնելով նոր դժվարությունների առաջ.Աբրահամյան

Ադրբեջանը ահաբեկչական գործողություն է իրականացրել Բերձորի հատվածում, ինչի հետևանքով Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ՝ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը, շարքից հանվել է:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր   Տիգրան  Աբրահամյանը:
Ըստ սարքավորումների արձանագրումների, վթարի վայրը Աղավնո-Բերձոր հատվածում է:
Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս արցախցի մասնագետներին ու ռուս խաղաղապահներին դեպքի վայր հասնել ու անհրաժեշտ վերականգնողական աշխատանքներ իրականացնել:
Միջադեպը գրանցվել է երեկ՝ օրվա երկրորդ կեսին, ինչից հետո էլեկտրաէներգիայի ապահովման ողջ ծանրությունն այս պահին Արցախի էներգետիկ համակարգի վրա է, սակայն այդ ձևով լիարժեք ապահովում անհնար է իրականացնել:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Արցախում գրաֆիկ է սահմանվել՝ հովհարային անջատումներ իրականացնելու ու Արցախի բնականոն կյանքը հնարավորինս նորմալ ապահովելու համար, ինչը չափազանց դժվար է:
Ադրբեջանը ընդլայնում է Արցախի դեմ կիրառվող հակամարդկային ճնշումների ցանկը, արցախցիներին կանգնեցնելով նոր դժվարությունների առաջ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով