Զուգահեռ իրականություն․ Ավետիք Իշխանյան

 

Իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արդեն չորրորդ օրն է Արցախը կենաց ու մահու պայքարի մեջ է։ Ամեն ոք, ով իրեն հայ, նաև մարդ է համարում, չի կարող անտարբեր լինել մեր հայրենակիցների, մեր հայրենիքի ճակատագրով։

Գնացի իմ աջակցությունը հայտնելու ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույցի մասնակիցներին։  Խոսում էր որդուն պատերազմում կորցրած սգավոր կինը։ Հավաքվածները հուզմունքով նրան էին լսում, բոլորի դեմքերը նաև խոր զայրույթ էին արտահայտում։

Դեպի ՄԱԿ-ի գրասենյակ գնացի կտրելով շատրվաններով այգին, վերադարձա Հանրապետության հրապարակով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ ի՞նչ․․․Այգում տոնական մթնոլորտ, ուրախ երաժշտություն, զարդարված կրպակների մոտ աշխույժ առևտուր։ Հրապարակում նույնպես ուրախություն, Ձմեռ պապ, հեքիաթների այլ հերոսներ, տոնական երաժշտություն և հազարավոր, բութ, բայց և ուրախ, ժպտերես հայացքներով, ծխախոտը բերաններին , երիտասարդ․․․ոստիկաններ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով