Զինվորական կարգապահությունից են խոսում՝ ամեն ինչ այս լուսանկարով է արտահայտվում.Աբրահամյան

Զինվորական կարգապահությունից են խոսում՝ ամեն ինչ այս լուսանկարով է արտահայտվում։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան  Աբրահամյանը:
Պաշտպանության նախարարի «համազգեստը» մի կողմ, լուսանկարի առաջին պլանում երեք զինվորական են՝ ներառյալ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը։
Տարբեր համազգեստներով, ուսադիրները մի մասը ուսին է, մյուս մասինը՝ այլ հատվածում։
Նույնիսկ զինվորականների շալվարն ու բուշլատն է տարբերվում։
Կարգապահությունը սկսվում է շարքից, արտաքին տեսքից, համազգեստի պատշաճ կրումից։
ՀԳ. Հետևի պլանում նկատվող տարբեր նախասիրությունների «համազգեստների», դրանց կրումից դեռ չեմ խոսում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով