Խոշոր ավտովթարը Երևանում․ բախվել են Mercedes SLS63-ն ու Opel-ը․ կա 5 վիրավոր

 

Այսօր Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա 5 տուժած, գրում է Shamshyan.com–ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժշիկների հերթապահ խմբերը։

 

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

 

Վթարի վայրի հարևանությամբ ապրող քաղաքացիներն ասում էին․ «Այս հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարներ հաճախակի են լինում։ Ում ասես՝ դիմել ենք։ Անգամ, վերջերս այստեղ այցելեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, ավագանու առաջիկա ընտրություններում «Իմ Քայլի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, ում նույնպես դիմեցինք, որպեսզի այս հատվածում տեղադրվեն լուսակիրներ։ Նա խորհրդավոր հայացքով լսեց մեզ, խոստացավ, որ խնդիրը կլուծի, բայց մինչև այժմ նրա կողմից «ոչ գվվոց ենք լսում, ոչ բվվոց»։ Ճիշտն ասած՝ հույս էլ չունենք, որ մի բան կանի»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով