Սիսիանում իշխանությունները նախընտրական «տասովկաների» մեջ են. «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Լաչինի փակված միջանցքից ընդամենը 30-40 կմ հեռավորության վրա՝ Սիսիանում, իշխանությունները նախընտրական «տասովկաների» մեջ են։ ՏԻՄ վերջին ընտրություններում Սիսիանում որեւէ ուժ չհավաքեց 50+1, հետընտրական կոալիցիա չկազմվեց, բայց ՔՊ-ին հաջողվեց Արման Բաբաջանյանի կուսակցության 1 անդամի հետ գործարքի շնորհիվ համայնքապետ ընտրել իր թեկնածու Արման Հակոբջանյանին, սակայն հետագա նիստեր չգումարվեցին՝ քվորումի բացակայության պատճառով, եւ ընտրված համայնքապետը չկարողացավ երդվել՝ ստանձնելով համայնքի կառավարումը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ օրերս նա հրաժարական տվեց՝ Սիսիանում գարնանը նոր ընտրություններ կլինեն։ Եվ որպեսզի այդ ընտրություններում ՔՊ-ն կարողանա զավթել Սիսիանը, նախ որոշել են զավթել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները։ Սիսիանի մեր աղբյուրից տեղեկացանք, որ ինչպես նախընտրական կամպանիան, այնպես էլ հանձնաժողովների ձեւավորումը կառավարում է սիսիանցի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանն՝ իր մերձավորներով։ Նրանք ամեն ինչ արել են, որ հանձնաժողովում յուրայիններ ընդգրկվեն, սակայն նախագահի հարցում չեն հաջողել։ Դեկտեմբերի 17-ին Սիսիանի ու Գորիսի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 34 ԸԸՀ-ում նախագահի ընտրությունը խաղաղ չի անցել։

Հանձնաժողովի համբարձումյանական թեւը դեմ է քվեարկել նախագահի թեկնածու Արմեն Ստեփանյանին, սակայն նա ընտրվել է՝ 5 քվե ստանալով։ ԸԸՀ նախկին կազմից նա միակն է, որ ընդգրկվել է հանձնաժողովում, մյուսները փոխվել են։ Սակայն Համբարձումյաններն ամեն ինչ արել ենլ, որ նախագահ դառնա Արմինե Անդրանիկյանը, ով նախագահի տեղակալ է ընտրվել։ Սա նշանակում է, որ հաջորդ ընտրություններում ՔՊ-ն հույսը դրել է ընտրակեղծարարության վրա, այլապես ինչու են միջամտում հանձնաժողովների ձեւավորման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով