Շարունակում եմ պնդել, որ Արցախում ստեղծված ծանր իրադրությունն առաջին հերթին քաղաքական, անվտանգային և նոր միայն հումանիտար լրջագույն խնդիր է.Աբրահամյան

Շարունակում եմ պնդել, որ Արցախում ստեղծված ծանր իրադրությունն առաջին հերթին քաղաքական, անվտանգային և նոր միայն հումանիտար լրջագույն խնդիր է։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր   Տիգրան  Աբրահամյանը:
Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ ստեղծել է, որպեսզի դրա միջոցով իր քաղաքական խնդիրները լուծի, ինչն էլ Արցախի համար անվտանգության ահռելի սպառնալիք է։
Միայն հումանիտար խնդրի լուծումը, մասնավորապես, Հայաստանն Արցախին կապող միջանցքի բացումը և երթևեկության վերականգնումը իրավիճակի հանգուցալուծման չի տանի և բացառապես սոցիալ-տնտեսական բնույթի հարցեր կլուծի, ինչն, իհարկե, կարևոր է, բայց ամբողջական կարգավորում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով