Սասուն Խաչատրյանի եղբայրն ազատման դիմում կգրի. Կարեն Անդրեասյանի հետ լարված են. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԲԴԽ-ում կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին դատական համակարգից հասած լուրերի համաձայն՝ հաջորդ ազատման դիմում գրողը լինելու է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ լուրերի՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ամեն գնով ցանկանում է հրաժեշտ տալ նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի «թիմակից» համարվող դատավոր կամ գիտնական անդամներին, ու այդ անձանցից մեկը ԲԴԽ դատավոր Ստեփան Միքայելյանն էր, իսկ հաջորդը լինելու է Դավիթ Խաչատուրյանը: Այս ամենը կապված է նաեւ այն որոշումները ստորագրելու հետ, որոնք կայացրել է Գագիկ Ջհանգիրյանը։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանն ասաց. «Նման բան չկա, այն որոշումները, որոնք ստորագրել եմ, իմ ներքին համոզմունքով ձեւավորված որոշումներ են, ես ապաքաղաքական մարդ եմ ու հրաժարական էլ չեմ ներկայացնի»: Անդրադառնալով իր եւ Կարեն Անդրեասյանի լարված հարաբերություններին՝ նշեց. «Այդ որ ասում եք՝ լարված, սկզբնական շրջանում աշխատանքային բան է եղել, հիմա հարթվել գնացել է»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ժողովուրդ» թերթի՝ 17․12.22թ համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով