Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հայոց թեմերը մարդասիրական օգնություն են ցուցաբերել Ուկրաինային

 

Ուկրաինայում կարիքավորներին օգնություն են ցուցաբերում թե՛ Հայ Առաքելական Եկեղեցու թեմերը, թե՛ Եվրոպայի հայ համայնքները, հայտնում է AnalitikaUA.net-ը՝ հղում անելով Լվովի քահանա հայր Կարապետ Ղարիբյանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուկրաինայում գործող հայկական ծխերի միջոցով արդեն բաշխվել է մարդասիրական օգնություն Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հայոց թեմերից։ Օրերս Հայ Առաքելան Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի, մասնավորապես`Դեթրոյթի ծխական օգնության նոր խմբաքանակ է բաժանվել Խարկովի մարզի կարիքավորներին։

Ինչպես հայտնի է, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը, ինչպես նաև երկրի ողջ հայ համայնքը մոբիլիզացրել են բոլոր ուժերը` կարիքավորներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։

Տուժած շրջանների բնակիչների համար Ուկրաինայի հայերի միությունը և տարածաշրջանային համայնքներն արդեն հազարավոր տոննա բեռ են ուղարկել օկուպացիայից տուժած շրջանների խաղաղ բնակչության համար՝ Բուչայից մինչև Խերսոն, Չեռնիգով, Սումի, Խարկով և Դոնեցկի մարզեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի վաղ Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը շնորհակալություն էր հայտնել Ուկրաինայի հայերի միությանը` Ուկրաինայի պաշտպանունակության գործում նշանակալի ավանդի համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով