Քաղաքապետի աթոռապահը զարմանում է, թե ինչքան պետք է «…չսիրել Երևանը, որ այդպիսի բան անեն» .Սոս Հակոբյան

 

«Հայրենիք» կուսակցության քարտուղար Սոս Հակոբյանը անդրադարձել է Երևանի ավագանու այսօրվա նիստին հնչած հայտարարություններին.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Քաղաքապետի աթոռապահը այսօրվա ավագանու նիստին ասում է, որ Ամիրյանի փողոցում մի շենքի կտուրին ապօրինի շինարարություն են անում և զարմանում է, թե ինչքան պետք է «…չսիրել Երևանը, որ այդպիսի բան անել»։

Համաձայնվելով Ավինյանի համար աթոռը տաք պահողի այս կարծիքին, այնուամենայնիվ փորձեմ պատասխանել.
Մոտավորապես, այնքան, որքան չեն սիրում Երևանը Հանրապետության հրապարակի պատերի մեջ խորը և համապարփակ ծակեր անողները»,-ֆեյսբուքում գրել է Հակոբյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով