Փրկարարները մարել են Ճամբարակ քաղաքում բռնկված հրդեհը

 

Դեկտեմբերի 12-ին, ժամը 13։26-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Ճամբարակ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի պատշգամբի տակ այրվում է գազի բալոն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին, մարվել՝ 14:21-ին: Տան բակում այրվել են 5 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը և կենցաղային իրեր (մոտ 25 քմ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով