Պետք է զգոն լինել, քանի որ նման ֆիգուրի հայտնվելը Հայաստանում լավ բանի չի բերելու.Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է
Օրեր առաջ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնել էր Լոնդոն՝ MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի հետ խորհրդակցելու։ Նույն օրը ադրբեջանցի էկոլոգները և բնապահպանները փակեցին Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։ Այսօր, երբ ճանապարհի ապաշրջափակման հետ կապված իրավիճակը գրեթե հանգուցալուծված է, Հայաստան է ժամանել MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը և հանդիպել նիկոլի հետ:
Ըստ իմ վերլուծության, Մուրի Հայաստան գալը ունի երկու նպատակ. առաջինը՝ իրենց ուզածով չի ընթացել, երկրորդը՝ Մուրը եկել է անձամբ ցուցումներ տալու, քանի որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դժգոհել է նիկոլից, ասել է թե՝ չի կատարում խոստումները: Կա ևս մեկ այլ տարբերակ, բայց դրա մասին ես չեմ խոսի…
Պետք է զգոն լինել, քանի որ նման ֆիգուրի հայտնվելը Հայաստանում լավ բանի չի բերելու և նշանակում է մեկ բան՝ սադրանքները շուտով կշարունակվեն. հավաքական արևմուտքը իր նպատակից երբեք կանգ չի առնի:

Հիշեցնենք,որ   Հայաստանում է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով