ՊԵԿ-ում հյուրընկալվել է ԵՄ փորձագետների խումբը

 

ԵՄ TAIEX համագործակցության գործիքի շրջանակում մեկնարկել է «Կրիպտոակտիվների և կրիպտոմայնինգի հարկման գծով կարողությունների զարգացում» խորագրով տեխնիկական աջակցության ծրագրի փորձագիտական առաքելության հանդիպումը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Մեկնարկել է Եվրոպական Միության Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքների (TAIEX) շրջանակում իրականացվող «Կրիպտոակտիվների և կրիպտոմայնինգի հարկման գծով կարողությունների զարգացում» խորագրով տեխնիկական աջակցության ծրագրի փորձագիտական առաքելության հանդիպումը, որին ներկա է եղել  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։

Հանդիպման ընթացքում հրավիրված ԵՄ փորձագետների խումբը, ի դեմս` Ուրբան Պերսսոնի, Պյոտր Պրժիբիլեկի և Սայմոն Կյուլգրենի, ներկայացրել է կրիպտոարժույթի սահմանումը և դասակարգումը, կրիպտոարժույթով գործարքներից ստացված եկամուտների հարկումը, կրիպտոգործարքների հարկվող տեսակները և նման եկամուտների չհարկման գոյություն ունեցող շեմը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղի է ունեցել փորձի փոխանակում՝ կրիպտոարժույթների պատմության, աշխարահագրության, առավելությունների, դրանց զարգացման հեռանկարների և կրիպտոգործարքների տեսակների վերաբերյալ։

Վերջին երկու տարիների ընթացքում սա երկրորդ տեխնիկական աջակցության ծրագիրն է, որին ՊԵԿ-ը դիմել է և ստանում է աջակցություն TAIEX գործիքի օգնությամբ․ ինչը պայմանավորված է այդ գործիքի արդյունավետությամբ։

Կրիպտոակտիվների և կրիպտոմայնինգի հարկումը ՀՀ հարկային վարչարարության համար առաջիկա բարեփոխումների առավել կարևոր ուղղություններից է։

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը նշել է, որ առաքելության արդյունքներից սպասվող ակնկալիքները մեծ են, մասնավորապես ՊԵԿ իրավասու անձնակազմի կարողությունների զարգացման առումով։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով