Monthly Archives: Դեկտեմբերի 2022

Հրդեհ Ախլաթյան գյուղում

  Դեկտեմբերի 29-ին, ժամը 03։44-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ախլաթյան գյուղի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Ախլաթյան փողոցի տներից մեկին կից մառանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:25-ին, մարվել՝… Կարդալ ավելին »

Լույս չի լինի

  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11։00-17։00 Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 8, 13, 28, 29, 30 շենքեր, թիվ 21 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզի՝ 10։00-12։00 Վեդի քաղաք՝ Կասյան, Ալեք Մանուկյան, Արարատյան, Արցախի, Սազայի Նիկողոսյան, Սարիբեկ… Կարդալ ավելին »

Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի

  Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բադալ Մուրադյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ՝ 81-ամյա Ս. Ա-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, 4-րդ հարկի պատուհանից… Կարդալ ավելին »

Սադրիչ և օդից վերցված հայտարարություն ․ «Հրապարակ»

  «Հրապարակ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունը Հ1-ի եթերում անակնկալի է բերել նաեւ ՔՊ-ականներին։ Սա արդեն ոչ թե «հավաստի աղբյուրի» կամ շարքային անձի շուրթերից է հնչում, այլ բարձրաստիճան պաշտոնյայի, ով բանակցային գաղտնիքի տիրապետողներից է։ Նա դեկտեմբերի 26-ին հայտարարել էր, թե Ռուսաստանը Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել միութենական պետությանը՝… Կարդալ ավելին »

Պատգամավորի ու Անվտանգություն խորհրդի քարտուղարի հակասական հայտարարությունները. Ժողովուրդ

  Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ազգային ժողովի անվտանգության ու պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե չի կարող ասել, որ ՌԴ-ն ՀՀ-ին ուղիղ ստիպել է Միութենական պետության կազմի մեջ մտնել: Նման բան նա ասում է ի պատասխան ՀՀ Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՌԴ-ն ուղիղ ստիպում է Հայաստանին միութենական… Կարդալ ավելին »

Ազգային անվտանգության մարմիններում հավելավճար ստանալու նոր կարգ կգործի. ովքեր կարող են օգտվել. Ժողովուրդ

  Ժողովուրդ օրաթերթը գրում է. Առաջարկվում է ներդնել ազգային անվտանգության մար­­մին­նե­րում պե­տական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գոր­ծու­­­նեու­թյան իրակա­նաց­ման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վե­­րահսկման գոր­ծա­ռույթ­ներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառա­յող­նե­րի ատես­տա­­վոր­ման համակարգ։ Այդ արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հա­­վե­լավճար: Համապատասխան նախագիծն արդեն ներկայացվել է հանրային քննարկման։ Ատեստավորման կարգը, պե­տա­կան սահ­­մանի պահպանության, օպերատիվ-հե­տա­խուզական գործունեության իրա­կա­նաց­ման, հատուկ… Կարդալ ավելին »

«Երուսաղեմ շուն չկա՞»․ Ավետիք Իշխանյան

  Մի կողմից հզոր, համառ, ազատասեր Արցախ, մյուս կողմից ՝ նույն իր Արցախ-հայրենիքը դավաճանած սրիկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ «Նկատի ունեմ ստախոս, տիրոջ հրահանգները ստրկամտորեն կատարող ախք պաշտոնյա Արմեն Գրիգորյանին։ Հ-1 հակապետական հեռուստաընկերությամբ, այս ողորմելին բարբաջել է, թե իբր իրենք պայքարում են Հայաստանի ինքնիշխանության համար, իսկ Ռուսաստանն իրենց ստիպում է… Կարդալ ավելին »

Սպասվում է առանց տեղումների եղանակ

  Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 28-31-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ` գիշերը և առավոտյան ժամերին ցածրադիր գոտում՝ մառախուղ:  

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար ավտեմեքենա

  Դեկտեմբերի 27-ին, ժամը 12։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին կա կողաշրջված (բարձված) և… Կարդալ ավելին »