Nissan մակնիշի ավտոմեքենան Կիևյան փողոցում վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա

 

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժամը 15։50-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Կիևյան 30 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երիտասարդ աղջիկ հետիոտնին օգնել է տեղափոխել «Արմենիա» ԲԿ։

Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։ Վրաերթի փաստով Գ. Գալստյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարորդը ենթարկվել է սթաթության փորձաքննության. նա եղել է սթափ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը»,-գրել է կայքը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով