Նիկոլահաճո դատավոր Ռուբիկ Մխիթարյանի լիազորությունները կդադարեցվե՞ն .Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է.
Դեկտեմբերի 25-ին ԲԴԽ-ն որոշել է դադարեցնել դատավոր Աննա Փիլոսյանի աշխատանքային լիազորությունները, ով “մեղավոր” էր այն բանի համար, որ 1-2 տարի ուշացումով է մի քանի վճիռ ուղարկել հասցեատերերին…
Հայտնի իրավապաշտպան և ընդդիմադիր հայացնքներ ունեցող Ռուբեն Մելիքյանին հարվածելու համար նրա կնոջը՝ Աննա Փիլոսյանին այդ “հանցանքի” համար զրկում են դատավորի լիազորություններից, իսկ արդյո՞ք այս իշխանությունները նույն “հանցանքի” համար դատավորի լիազորություններից կզրկեն նաև բազում նիկոլահաճո վճիռներ ընդունած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին, ով 2022 թ-ի հունվարի 24-ին իմ և գործընկերոջս բողոքի վերաբերյալ հրապարակած որոշումը 2022 թ-ի դեկտեմբերի 1-ին նոր ուղարկում է ինձ և որը ես ստանում եմ 2022 թ-ի դեկտեմբերի 14-ին (բոլոր ապացույցները առկա են)… Ստացվում է՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մոտ1 տարի ուշացումով է ուղարկում իր կողմից ընդունված որոշումը բողոքաբերներին…
Հետաքրքիր է, Հայաստանը “ժողովրդավարության բաստիոն” հռչակած Նիկոլ Անհողը և նրա ԲԴԽ նախագահը և նորաթուխ արդարադատության նախարարը դադարեցնելու են դատավոր Մխիթարյանի լիազորություններն այն նույն “հանցանքի” համար, որի համար դատավորի լիազորություններից զրկեց Աննա Փիլոսյանին… Համոզված եմ՝ ոչ… Ավելին, չի բացառվում, որ դատավճիռները և դատարանի որոշումները մոտ մեկ տարի անց հասցատերերին ուղարկող դատավորը կարող է ավելի լավ պաշտոնի անցնել, քանի որ նա բազում իշխանահաճո վճիռների հեղինակ է՝ սկսած հայտնի ընդդիմադիրների դեմ որոշումներ կայացնելուց վերջացրած, ըստ Գյումրիում տարածված ասեկոսեների՝ հայտնի “դդում” մականունով մարդամեկի կողմից ՇՊՀ-ին վերաբերող քրգործերի փակումը ծիծաղելի հիմքերով օրինականացնելուց…

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով