Մահացել է Սիրանուշ Սահակյանի եղբայրը՝ Վահե Սահակյանը

 

Խորը կսկիծով հայտնում եմ, որ այսօր 46 տարեկան հասակում կյանքից հեռացավ եղբայրս՝ Վահե Սահակյանը։ Այս մասին Մմջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արժանապատվության, բարության և առաքինության խորհրդանիշ մարդ, ով թողել է տեսանելի հետագիծ աշխարհին և անջնջելի հետք բոլոր այն մարդկանց սրտերում, ում առերեսվել է կյանքի ոլորաններում:
Եղբորս հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Հովհաննես Մկրտիչ Եկեղեցում (Կոնդ) դեկտեմբերի 29-ին, ժամը 18:00-ից 20:00-ը:

Հրաժեշտի արարողությունը և հուղարկավորությունը տեղի կունենան հաջորդ օրը՝ ժամը 12:30-ին՝ նույն վայրից։
Վահե Սահակյանը տնտեսական գիտությունների թեկնածու է (Երևանի պետական Համալսարան, Կենտրոնական Եվրոպայի համալսարան, Պոմպեու Ֆաբրա համալսարան), ինչպես նաև Շվեյցարիայի ֆինանսական ինստիտուտի դոկտոր (քանակական ֆինանսներ):

Իր բացառիկ գիտելիքներով, բազմամյա գործունեությամբ և հարուստ փորձով Վահե Սահակյանը նշանակալի ներդրում է ունեցել մասնավոր հատվածի զարգացման, մրցակցային քաղաքականության կատարելագործման, բանկային և ֆինանսական շուկաների կայացման գործում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2008 թվականից Վահե Սահակյանը միացել է Միջազգային հաշվարկների բանկի (Bank for International Settlements) արհեստավարժ թիմին՝ աջակցելով տարբեր երկրների (այդ թվում՝ Հայաստանի) կենտրոնական բանկերին՝ ակտիվների ռազմավարական և մարտավարական տեղաբաշխման, ակտիվների պարտավորությունների կառավարման հարցերում:

Վահե Սահակյանն ունի նաև դասավանդման մեծ փորձ էկոնոմետրիկայի, կորպորատիվ ֆինանսների և խաղերի տեսության ոլորտներում: Նա հրապարակել է մի քանի տասնյակ գիտական հոդվածներ միջազգային հայտնի պարբերականներում, որոնք առնչվում են բանկային և ֆինանսական շուկաների միկրոտնտեսությանը, կորպորատիվ ֆինանսներին, ակտիվների գնագոյացմանը և մաթեմատիկական ֆինանսներին:

Վահե Սահակյանն ամուսնացած է և ունի երկու զավակ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով