Լավ լուր նիկոլականների համար. Նիկոլի աշխատավարձը հունվարի 1-ից բարձրանում է 307 հազար դրամով, իսկ ձերը՝ 7 հազար դրամով.Գագիկ Համբարյան

Քաղաքագետ   Գագիկ  Համբարյանը  ֆեյսբուքյան  իր էջում  գրում  է.

Քանի որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հիմնականում սոված երկրպագուները շատ են ուրախանում իրենց կուռքի անձնական հաջողություններով և անձնական ձեռբերումներով, դրանց լավ լուր ունեմ ասելու…
2023 թ-ի հունվարի 1-ից Նիկոլի մոտ նախագահ աշխատողի աշխատավարձը բարձրանում է 321 հազար դրամով, ուշադիր, Նիկոլ Անհողի աշխատավարձը՝ 307 հազար դրամով, Նիկոլի նախարարներինը՝ 204 հազար դրամով և ԱԺ պատգամավորներինը՝ 168 հազար դրամով… Բացատրեմ՝ վերը նշված թվերը գումարվում են եղած աշխատավարձերին…
Դե քանի որ Նիկոլը շատ լավ գիտի ինչ մասսայի հետ գործ ունի, որ եթե դրանց երեսին թքի էլ, ապա կասեն՝ անձրև է գալիս ու առանց ամոթի հրճվում են իրենց 3 հազար դրամով բարձրացված թոշակով, ապա այդ փաստը հաշվի առնելով էլ հունվարի 1-ից մինիմալ աշխատավարձները բարձրացրել է 7 հազար դրամով… Դե թուլափայ է շպրտել երեսներին, որ դրանից իրեն երկրպագողներն էլ ավելի էքստազի մեջ հայտնվեն և շարունակեն օրհնել Նիկոլին…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով