Իր տան բակում, ծառից կախված հայտնաբերվել է Արցախյան 44-օրյա պատերազմի 33-ամյա մասնակցի դին

 

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի սեփական տանը ծառից կախված դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 33-ամյա Կարո Կ․-ի դին։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով՝ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից էր»,-գրել է կայքը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով