Դեկտեմբերի 16-ին, ժամը 13։17-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Կոմիտասի փողոցում գտնվող շինություններից մեկում։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի փողոցում գտնվող տներից մեկին հարակից անասնագոմում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:38-ին, մարվել՝ 15:17-ին: Այրվել են մոտ 5 խմ կուտակած վառելափայտ և անասնագոմի տանիքի փայտյա կաառուցատարրերը՝ մասամբ (մոտ 20 քմ)։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news