ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդիպել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի ղեկավարած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդիպել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի ղեկավարած պատվիրակությանը։
Կողմերը առարկայական քննարկումներ են ունեցել Արցախի շուրջ ստեղծված իրադրության հնարավոր հանգուցալուծման, Արցախում ստեղծված ծանր իրավիճակի կարգավորման ուղիների և դրանում «Պատիվ ունեմ» խմբակցության անելիքների մասին։
Խմբակցությունից հավաստիացրել են, որ անում են և պատրաստ են ամեն ինչ անելու, գործելու հանուն Արցախի անվտանգության և բնականոն կյանքի ապահովման ուղղությամբ։
Կողմերը պայմանավորվել են տարբեր մակարդակներում առավել խորացնել երկկողմ քննարկումները՝ ի շահ Հայաստանի ու Արցախի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով