Ղազախստանում տեղի են ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավար խորհրդի նիստերը

 

Ստորագրվել են Միավորված կոլեգիայի 19-ը և Ղեկավարների խորհրդի 11 որոշումներ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի են ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 40-րդ և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավար խորհրդի 75-րդ նիստերը, որոնց մասնակցել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիստերի ընթացքում ստորագրվել են Միավորված կոլեգիայի 19-ը և Ղեկավարների խորհրդի 11 որոշումներ, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին։ Մասնավորապես, Միավորված կոլեգիայի շրջանակում քննարկվել և ստորագրվել են ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ոչ ինտրուզիվ զննման սարքավորումների հարցերով աշխատանքային խմբի ստեղծմանը, մաքսային տարանցում մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողնման ժամանակ տրանսպորտային և առևտրային փաստաթղթերի վրա մաքսային մարմինների կողմից նշագրմանը, ԵԱՏՄ տարածք ներմուծված ապրանքների մաքսային արժեքի հսկողությանն առնչվող որոշումներ, ինչպես նաև մի շարք այլ հարցեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ստորագրված որոշումները վերաբերում են ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքների դասակարգմանը, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտման կանխարգելմանը և այլ հարցերի։

Ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում ՀՀ ՊԵԿ պատվիրակության անդամները պարգևատրվել են Մաքսային համագործակցության զարգացման գործում ներդրած ավանդի համար հուշամեդալներով:

Որոշում է կայացվել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ 41-րդ նիստն անցկացնել 2023 թվականի առաջին եռամսյակում՝ Հայաստանի Հանրապետությունում:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով