Երևանի «Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքում հայտնաբերվել է տղամարդու դի

 

Երևանի «Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքերից մեկի 2-րդ հարկից տղամարդն անզգուշաբար վայր է ընկել ու տեղում մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսօր`ժամը 15։45-ի սահմաններում, շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 2/5` նոր կառուցվող «Երազ» թաղամասի էլիտար շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի»,–գրում է կայքը։

Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել նաև ոստիկաններն ու քննիչները, որոնք հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Սերգեյ Կ-ի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս կառուցվող շենքի 2-րդ հարկից անզգուշաբար ընկել է ու տեղում մահացել։ Նա նշված շինհրապարակում որպես բանվոր էր աշխատում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով