Դավիթ Սահակյանցը չի վերցնի պատգամավորական մանդատը

 

Դավիթ Սահակյանցը չի վերցնի պատգամավորական մանդատը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ինքը՝ Սահակյանցը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«2020 թ. համազգային աղետից հետո ստեղծված օրհասական իրավիճակում ցանկությունս մեծ էր միանալ պետության և պետականության փրկության շարժմանը, սակայն հանդիպելով անարդարության և ականատես լինելով մի իրավիճակի, որտեղ պատերազմում աղետալի պարտությունից և անդառնալի կորուստներից հետո շարունակեցին իշխել ու երկիրը կործանման տանել նույն ուժերը, ես հասկացա, որ այլևս անզոր եմ ինչ-որ բան փոխել՝ անգամ պատգամավորական մանդատ ունենալով: Լինելով անկուսակցական, 2021 թ. –ին մասնակցել եմ խորհրդարանական ընտրություններին՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով, բայց այժմ նպատակահարմար չեմ գտնում ստեղծված իրավիճակում գործունեություն ծավալել խորհրդարանում, ուստի կշարունակեմ ծառայել պետությանն ու հասարակությանը իմ ոլորտում :

Հ.Գ. Վաղը մանդատից հրաժարվելու դիմումը կներկայացնեմ ԿԸՀ:

Հ.Հ.Գ. Գտնում եմ, որ ներկայումս ԱԺ-ում անհրաժեշտ է ոչ թե մշակույթի գործչի, այլ էկզորցիստների ներկայությունը»,-նշել է Սահակյանցը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով