ՃՏՊ Վանաձոր քաղաքում․ կան տուժածներ

 

Դեկտեմբերի 19-ին, ժամը 08։22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «3-րդ մաս» թաղամասում գործող «Մանուկ» կաթնամթերքի գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են «Opel Astra», «Nissan» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1983 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1960 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձոր քաղաքի ԲԿ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mercedes-Benz» մակնիշի  ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս տեղղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով