ՃՏՊ Մեղրի-Կապան ավտոճանապարհին. կան տուժածներ

 

Դեկտեմբերի 20-ին, ժամը 20։05-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհվազ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ. Խ.) և «Volvo» (վարորդ՝ Կ. Հ., ծնված 1965 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորներ Հ. Հ.-ին (ծնված 2012 թ.), Մ. Խ.-ին (ծնված 1990 թ.) և Ն. Հ.-ին (ծնված 1974 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Մեղրի քաղաքի ԲԿ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով