ՃՏՊ Ջրվեժ գյուղում․ կան տուժածներ

 

Դեկտեմբերի 18-ին, ժամը 17։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենա․ կան տուժածներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ջրվեժ գյուղի 30-րդ փողոցում բախվել են «Mercedes-Benz C180» (վարորդ` Գ. Ս.) և «Opel Astra G» (վարորդ` Վ. Շ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Շ․-ին (ծնված 2015 թ․) և Մ․ Ա․-ին (ծնված 1992 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազի բալոնների փականները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով