Չկա «հայկական խաչմերուկ»,դա պանթուրքիզմի միջանցք է.Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ  խոսնակ,ԳՄ  անդամ   Էդուարդ Շարմազանովը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է.

Չկա «հայկական խաչմերուկ»,դա պանթուրքիզմի միջանցք է։
Հերիք է խաբեք։
Տարածքների ու ճանապարհների ապաշրջափակում կոչվածը որեւէ հայանպաստ տարր չունի։
Այն տնտեսական լուրջ արդյունավետություն չի կարող ունենալ։
Այն զուտ թուրքական օրակարգ է։
Հետեւաբար ՝պարզ է,թե ով կամ ովքեր են Հայաստանում սպասարկում թուրքական ու ադրբեջանական օրակարգ։
Առանց Արցախի կարգավիճակի հարցի քննարկման,Հայաստանի դեօկուպացիայի ու անվտանւության հստակ մեխանիզմների ցանկացած ճանապարհների ապաշրջափակում ուղղակի թուրք-ադրբեջանական նպատակների իրականացում է ՀՀ «իշխանությունների» ձեռքերով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով