Չեմ զարմանա, եթե մի օր էլ Ալիևի «իրավապաշտպանները» ցանկանան փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ Ալիևից պահանջելով ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին.Արտակ Բեգլարյան

 

Ալիևի «բնապահպան ակտիվիստները», ըստ էության, ամենամեծ հանքերն ու կոռումպացված իշխանություններն ունեցող Ադրբեջանում բնապահպանական խնդիրներ ու ճանապարհներ չգտան, որպեսզի բարձրացնեն այդ խնդիրները և փակեն նրանց ճանապարհները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արցախում նրանց կողմից շահարկվող բնապահպանական խնդիրներ չկան, քանի որ.

1. Արցախի Կաշենի հանքավայրի պոչամբարը համապատասխանում է լավագույն միջազգային չափանիշներին, այն նաև պարբերաբար միջազգային մակարդակով ենթարկվում է փորձագիտական ստուգումների։

2. Կաշենի հանքը գտնվում է ադրբեջանական ամենամոտիկ գյուղից՝ Ղափանլիից շուրջ 19 կմ հեռավորության վրա եւ շատ հեռու է նրանց ջրային ռեսուրսներից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

3.Չեմ զարմանա, եթե մի օր Ալիևի «իրավապաշտպանները» ցանկանան փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ Ալիևից պահանջելով ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին»,-գրել է Բեգլարյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով