Ցավոք, գենոցիդը՝ նաև էկոցիդի տեսքով, արդեն սկսվել է Արցախում. Գևորգ Դանիելյան

 

Ոսկու արդյունահանմամբ զբաղվող բրիտանական Ango Assian Mining ընկերությունը ադրբեջանում գործում է դեռևս 1997 թ.։ 44-օրյա պատերազմից հետո «հայտնի» դեպքերի արդյունքում, ստանալով Սոթքի ոսկու հանքի շահագործման թույլտվությունը, անցել է արդեն բուն Արցախում Կաշեն հանքի շահագործման, այսպես կոչված՝ նախապատրաստական աշխատանքներին, որոնք ներառում են նաև կեղծ «բնապահպանների» արշավանքը, ճանապարհներ փակելը և այլ արդեն քաջածանոթ քաղտեխնոլոգիաները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դե, իհարկե, այսպիսի շահերով ղեկավարվող արևմուտքը հետևողական է Արցախի խնդրի լուծմամբ, ավելի ճիշտ՝ այն արդեն լուծված համարելով։ Սրանք ոչ թե կպահանջեն «նշաձողն իջեցնել», այլ ընդհանրապես դեն նետել։ Այնպես որ, ցավոք, գենցիդն՝ նաև էկոցիդի տեսքով, արդեն սկսվել է Արցախում։

Հ.Գ. Հեռու եմ այն մտքից, թե Արցախում զարգացումները թելադրված են միայն բրիտանական ընկերության շահերով, ուղղակի օտարի շահերի պարզ, իսկ մեր համար դաժան համընկնում է …»,- գրել է Դանիելյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով