Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

 

Դեկտեմբերի 18-ին, ժամը 16։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա․ կա տուժած։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1991 թ․), «Ford Transit» (վարորդ՝ Ա․ Պ․), «Kia Sorento» (վարորդ՝ Ա․ Մ․), «BMW» (վարորդ՝ Գ․ Գ․) և «Օpel Astra» (վարորդ՝ Գ․ Դ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ Ա․ Հ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով