Դեկտեմբերի 18-ին, ժամը 16։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա․ կա տուժած։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1991 թ․), «Ford Transit» (վարորդ՝ Ա․ Պ․), «Kia Sorento» (վարորդ՝ Ա․ Մ․), «BMW» (վարորդ՝ Գ․ Գ․) և «Օpel Astra» (վարորդ՝ Գ․ Դ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ Ա․ Հ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնը